Թոմի Քոնուեյ
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 6, 2002 (22 տարեկան) | ||
---|---|---|---|
Ծննդավայր | Տոնտոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 185 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Թոմի Դանիել Ջոն Քոնուեյ (անգլ.՝ Tommy Daniel John Conway, օգոստոսի 6, 2002, Տոնտոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, որը խաղում է անգլիական «Բրիստոլ Սիթի» ակումբում և Շոտլանդիայի ազգային հավաքականում՝ հարձակվողի դիրքում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոնուեյը «Բրիստոլ Սիթի» ակումբի սան է։ 2020 թվականի հոկտեմբերին նա վարձավճարով տեղափոխվել է «Բաթ Սիթի»[1]։ Հոկտեմբերի 6-ին «Օքսֆորդ Սիթի»-ի դեմ խաղում Թոմին իր նորամուտն է նշել ակումբի կազմում[2]: Հաջորդ տուրում «Բիլերիկայի» դեմ խաղում նա իր դեբյուտային դուբլն է գրանցել Ազգային լիգայում:
Վարձավճարից վերադառնալուց հետո 2021 թվականի ապրիլի 5-ին Քոնուեյը նորամուտն է նշել Չեմպիոնշիփում՝ «Քովենթրի Սիթիի» դեմ խաղում[3]: Մայիսի 1-ին «Միլվոլ»-ի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում։ 2022 թվականի օգոստոսին նա ճանաչվել է Չեմպիոնշիփի ամսվա լավագույն երիտասարդ խաղացող։ Մրցաշրջանի ավարտին նա բոլոր մրցաշարերում խփել էր 12 գոլ: 2024 թվականի ապրիլին նա ճանաչվել է «Բրիստոլ Սիթիի» տարվա լավագույն երիտասարդ խաղացող:
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Թոնտոնում, Անգլիա, նա իրավունք է ստացել խաղալու Շոտլանդիայի ազգային հավաքականում՝ շնորհիվ իր հորական պապի: 2024 թվականի հունիսի 7-ին Ֆինլանդիայի դեմ ընկերական խաղում Քոնուեյը իր նորամուտն է նշել Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Бат Сити VS. Биллерикей 2:0» (անգլերեն). soccerway.com. 2020-10-10. Վերցված է 2024-06-13-ին.
- ↑ «Оксфорд Сити VS. Бат Сити 2:0» (անգլերեն). soccerway.com. 2020-10-06. Վերցված է 2024-06-13-ին.
- ↑ «Ковентри Сити VS. Бристоль Сити 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021-04-05. Վերցված է 2024-06-13-ին.